Արման.
Ողջույն, հարգելի գործընկերներ: Կազմակերպությունը անցյալ տարվա ընթացքում համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը` այս տարվանից հայտնվելով հարկման ընդհանուր համակարգում: Հարց. ինչպե՞ս են կատարվում կանխավճարները, եթե շահութահարկի հաշվարկը ներկայացվել է մարտի 20-ից հետո:
Բարև Ձեզ, հարգելի Արման: Այդ դեպքում հունիսի 20-ին պետք է վճարեք երկու կանխավճար` 2019թ. I եռամսյակի համար + 2019թ. II եռամսյակի համար: