Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարելու այլ կազմակերպությունների

Տիգրան․

Բարև ձեզ։ Ծրագրում եմ հիմնել կազմակերպություն, որը կմատակարարի աապրանքներ հյուրանոցներին, հանրային սննդի կետերին և առևտրային կետերի (խանութներ, կրպակներ): Ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, եթե ես լինելու եմ միակ աշխատողը, և ուզում եմ աշխատել մաքսիմալ իրական փաստաթղթաբանությամբ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Քանի որ ցանկանում եք մատակարարել ապրանքներ, ապա պետք է աշխատեք շրջ. հարկի ռեժիմում, միկրոբիզնեսի ռեժիմով աշխատել չեք կարող: Շրջ. հարկը առևտրի դեպքում 5 % է՝ 4 % ծախսերի նվազեցման հնարավորությամբ: Երբ կասեք, թե ինչ կարգավիճակով եք աշխատելու՝ Ա/Ձ, թե ՍՊԸ, և ելնելով Ձեր տարիքից, մյուս վճարումների մասին արդեն կարող ենք հստակ ասել: Իսկ կազմակերպություն հիմնելու համար՝ տեսեք՝ ամսի 1-ին կայքում Վոլոդյա անունով անձը հարց էր տվել և ասում էր՝ ՍՊԸ է բացել և չի աշխատացնում, կապվեք նրա հետ, և գրանցված ՍՊԸ է, աշխատացրեք:

Մանե

Միանշանակ, եթե Դուք եք աշխատելու, ավելի արդյունավետ կլինի Ա/Ձ բացել: Այդ դեպքում աշխատավարձից հարկերը ավելի քիչ կլինեն: Ինչ վերաբերում է Տիգրանի գրածին, խորհուրդ չեմ տա այլ անձի անունով բացված ՍՊԸ-ն աշխատացնել, մանավանդ այն դեպքում, երբ ՍՊԸ բացելը շատ արագ է լինում, և ոչ մի վճար չի պահանջվում:

Մանե

Իսկ շրջ. հարկի հետ համաձայն եմ:

Տիգրան

Իսկ շրջ. հարկի դեպքում ԱԱՀ-ով հաշիվ ֆակտուրա կարո՞ղ եմ տալ պատվիրատուին:
Այսինքն՝ ո՞նց է լինում:
Դեպք 1. Ապրանքը ձեռք եմ բերում առանց ՀՖ, իսկ պատվիրատուն ուզում է ՀՖ ԱԱՀ-ով:
Դեպք 2. Ապրանքը ձեռք եմ բերում առանց ՀՖ, իսկ պատվիրատուն ուզում է ՀՖ առանց ԱԱՀ-ով կամ ընդհանրապես առանց ՀՖ:
Դեպք 3. Ապրանքը ձեռք եմ բերում ԱԱՀ-ով ՀՖ-ով, իսկ պատվիրատուն ուզում է ՀՖ ԱԱՀ-ով:
Դեպք 4. Ապրանքը ձեռք եմ բերում ԱԱՀ-ով ՀՖ-ով, իսկ պատվիրատուն ուզում է ՀՖ առանց ԱԱՀ-ով կամ չի ուզում ՀՖ ընդհանրապես:
Դե Դեպք 3-ը ամենաիդեալականն է, բայց 4 դեպքն էլ հավանական է, որ հաճախ հանդիպի: Կխնդրեի հուշել լավագույն տարբերակը, թե որ հարկատեսակը ընտրեմ, և Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ: