Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում

Եվա.

Հարգելիներս, կխնդրեի ասել` ինչպիսի՞ ամսական կամ եռամսյակային հաշվետվություն պետք է հանձնի արտոնագրային վճար վճարող, հանրային սննդի գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն: Կարդալով “Արտոնագրային վճարների մասին” օրենքը` չկարողացա գտնել հարցիս պատասխանը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

տարածք,
մինչև 20 մ2 ներառյալ — 30.000 դրամ

տարածք, 20-ից մինչև 50 մ2 ներառյալ — 30000 գումարած
20 մ2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 15000

տարածք,
50 մ2 ավելի` մինչև 300 մ2 ներառյալ — 75000 գումարած
50 մ2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր.
10 մ2 համար` 21000

տարածք,
300 մ2 ավելի` մինչև 500 մ2 ներառյալ — 600000 գումարած
300 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 12000

տարածք,
500 մ2 մակերեսից ավելի — 840000 գումարած
500 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2 համար` 6000

Իրինա

Հանձնելու եք, աշխատող ունենալու դեպքում` եկամտահարկի, ամեն ամիս, իսկ շրջանառության հարկ` եռամսյակային:

Արթուր

Եթե արտոնագրով եք աշխատում՝ միայն եկամտային հարկ աշխատավարձից:

Արթուր

Ու մեկ էլ հնարավոր է անհրաժեշտ լինի ամսական կամ եռամսյակային վիճակագրական հաշվետվություններ ներկայացնել: Այդ մասին Ձեզ վիճ. վարչությունը պարտավոր է գրավոր տեղեկացնել:

Եվա

Իսկ տեղեկություն հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ներկայացնել պետք չէ՞: