Anna.
Բարև ձեզ:
1. Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել, այսինքն չենք աշխատել, և գրանցված եղել է միայն տնօրենը: Այս դեպքում ես ի՞նչ կարգի դիմում պետք է ներկայացնեմ շահութահարկի հաշվարկի համար:
2. Շահութահարկի հաշվարկի մեջ եթե հաշվետու տարվա շահութահարկի գումարը մեծ է հաշվետու տարվա նվազագույն շահութահարկի գումարից, ապա դրա տարբերությունը նունպե՞ս պետք է վճարեմ բյուջե: Ես բանկային հաշվում գումար չունեմ, ապա ինչ պետք անեմ: Ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը չմուծեմ: Շնորհակալություն:
1. Ոչ մի դիմում էլ չպետք է ներկայացնեք: Շահութահարկի մասին ՀՀ օրենքում այդպիսի բան չկա,
2. Բանկային հաշվում գումար գումար չլինելը Ձեզ չի ազատում այդ տարբերությունը մուծելու պարտավորությունից: Մինչև ապրլի 25-ը Դուք պարտավոր եք վճարել տարբերությունը, հակառակ դեպքում օրական 0.15% տույժ է հաշվարկվելու: