Կազմակերպության լուծարում

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը լուծարվել է, լիցենզիան ուժը կորցրած է համարվում: Այդ դեպքում կազմակերպությունը աշխատողներին ազատելու դեպքում վերջնահաշվարկ կատարու՞մ է: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, աշխատողների հետ վերջնահաշվարկ կատարվում է, սակայն լուծարման ժամանակ կա պարքերի մարման հերթականություն, իսկ լուծարումը երկու ամիս տևում է:

Ալլա

Պարտադիր կատարվում է վերջնահաշվարկ և վճարվում են նաև արձակման նպաստներ։ ԱՕ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում:
Հոդված 129.Արձակման նպաստը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։
Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։

Anushik

Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքերը նկարագրված են Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածում: Դադարեցման դեպքերի մեջ ներառվում է նաև լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման դեպքը: Այդ հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ, լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման օրվանից:
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը: ՀՀ ԱՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

Nerses

Վերջնահաշվարկ պարդադիր կատարվում է: Քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված է պարտատերի պահանջների բավարարման հերթականությունը, ըստ հերթականության վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և այլ կրեդիտորական պարտքերը։

Gor

Այո, օրենքով սահմանված կարգով պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը, արձակման նպաստը և վճարվի, եթե կազմակերպությունը միջոցներ չունի վճարելու, ապա խորհուրդ եմ տալիս դատական կարգով պահանջել գումարը, որպեսզի հաստատ կարողանաք գումարը հետ ստանալ գույքի վաճառքից հետո:

Լիլիթ

Եթե պայմանագիրն ավարտվել է և ծրագիրն է լուծարվում, արդյոք աշխատողը ստանում է արձակման նպաստ: