Կազմակերպության գույքի վաճառք

Ալլա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, ունի տնտեսական գույք, արդեն տասը տարուց ավելի, այն չի շահագործվում, համարյա մեծ մասը օգտագործման ենթակա չէ։ ՍՊԸ-ն իր գործունեություն անորոշ ժամանակով պետք է դադարեցնի, եթե այդ կահույքը մնացորդային արժեքից շատ ցածր գնով վաճառվի, ԱԱՀ-ը ինչպե՞ս պետք հաշվակվի։ Հանձնաժողով պե՞տք է կազմենք այս դեպքում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե վաճառելու եք հանձնաժողով պետք չի, օգտահանման համար է պետք հանձնաժողով կազմել ու խոտանել,

Արմեն

Բարև Ձեզ, եթե Ձեր գույքը անշարժ գույք չէ, ուրեմն արդեն մնացորդային արժեք պետք է որ չունենա (բացի շենք շինություններից մնացածի ամենաբարձր ամորտիզացիոն ժամկետը 8 տարին է, եթե իհարկե դուք ավելի շատ ժամկետ չեք ընտրել): Հին կահույքը պիտի վաճառեք շուկայականին մոտարկված արժեքի 80 տոկոսից ոչ ցածր: Կամ կարող եք վաճառել ցածր գնով, բայց հարկը վճարել վերը նշված արժեքից: Իսկ ով կարող է հստակ որոշել 10 տարուց ավել ծառայած կահույքի շուկայական հստակ գինը?: Չեմ կարծում դրա հետևից ընկնեն: