Կազմակերպության բաժնետերը ոչ ռեզիդենտ է

Անուշ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակեպությունը գրանցված է ՀՀ-ում, իսկ 100% բաժնետերը ոչ ռեզիդենտ է, ապա կազմակերպությունը կհամարվի ռեզիդենտ, թե՞ ոչ ռեզիդենտ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կհամարվի ռեզիդենտ,

Արթուր

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները
1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություն (այսուհետ ռեզիդենտ կազմակերպություն) է համարվում այն կազմակերպությունը, որի գտնվելու վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:
2. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն (այսուհետ ոչ ռեզիդենտ կազմակերպություն) է համարվում այն կազմակերպությունը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում ռեզիդենտ կազմակերպություն:

Հոդված 23. Կազմակերպության գտնվելու վայրը
1. Կազմակերպության գտնվելու վայր է համարվում կազմակերպության պետական գրանցման վայրը (հիմնարկի դեպքում՝ պետական հաշվառման վայրը):
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ներդրումային ֆոնդի գտնվելու վայր է համարվում ֆոնդի կառավարչի գտնվելու վայրը: