Կադրային գործի դասընթացներ

LILIT.

Բարև Ձեզ: Ես՝ Լ.Նազանյանս, աշխատում եմ դպրոցում որպես գործավար: Իմ աշխատանքի մեջ է մտնում նաև գործավարությունը: Ցանկանում եմ սովորել կադրային գործերին ու ավելի հմտանալ: Խնդրում եմ խորհուրդ տվեք` որտեղ կարող եմ ես դասընթացների գնալ և հմտանալ կադրային աշխատանքում: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Այստեղ կարծում եմ կգտնեք:

Ani

Կարող եք սովորել` այցելելով http://www.apt.am (Աշխատանքի պետական տեսչության) կայքը:

"ՍՅՈՒԱՖ"

“ՍՅՈՒԱՖ” կենտրոնն անց է կացնում աշխատանքային օրենսդրության կիրառմամբ կադրային գործավարության դասընթաց

Առանձին օրինակների հիման վրա դասընթացի մասնակիցները միաժամանակ կսովորեն կազմել կադրային գործավարության փաստաթղթեր:
Մասնակիցներին անվճար կտրամադրվեն ուսումնական նյութերի օրինակներ:

Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակ կադրային գործավարների, այնպես Էլ գործող կադրային գործավարների վերապատրաստման համար:

Դասընթացի վերջում տրվում է մասնակցության վկայական:

Դասընթացի համառոտ բովանդակությունը

. Աշխատանքային օրենսդրության նպատակը և սկզբունքները
. Ներքին կարգապահական կանոնների մշակում
. Աշխատանքային պայմանագրերի կազմում
. Աշխատանքի էական պայմանների փոփոխման ձևակերպում
. Արտաժամյա և գիշերային աշխատանքի վարձատրություն.
. Աշխատանքի վարձատրությունը ծանր և վնասակար աշխատանքների կատարման դեպքում.
. Արձակուրդների և գործուղումների ձևակերպում
. Աշխատանքային կարգապահություն
. Նյութական պատասխանատվություն
. Աշխատանքային վեճեր
. Աշխատանքային պայմանագրի լուծման գործընթացի ձևակերպում
. Վերջնահաշվարկի ձևակերպում
. Աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն

Դասընթացն ավարտելուց հետո դուք կկարողանաք՝

1.Ինքնուրույն վարել կադրային գործավարություն,
2.Աշխատանքի իրավունքի գիտակցմամբ ղեկավարել աշխատանքային հարաբերություններ
3.Ապահովություն և համոզվածություն ունենալ անձնական աշխատանքային հարաբերություններում:

Դասընթացի սկիզբը` 2013թ.-ի սեպտեմբերի 17-ին. ժամը 18:45-20:15
Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս, շաբաթը 3 օր (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ) ժամը 18:45-20:15

Դաընթացի արժեքը ամսական 45 000 դրամ է.
Վճարումը կատարվում է ամսական` կանխիկ կամ փոխանցումով

Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայանալ Գյուլբենկյան 30/3, 127 տարածք:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

010-22-00-36, 096 22-00-36, 055-22-00-36, 093-34-60-00