Ծառայության մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Արամ.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք հետևյալ հարցին.
ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ծառայություն է մատուցել մեր կազմակերպությանը Երևանում՝ 120 հազ. դրամ արժեքով: Որպես հարկային գործակալ ես պետք է նրանցից 20 հազ. դրամ ԱԱՀ պահեմ և 10 հազ. դրամ շահութահարկ և նրանց վճարեմ 90 հազ. դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արամ

Իմ կարծիքով պետք է այսպես լինի`
դ-տ 713 կ-տ 521 100,000դր
դ-տ 521 կ-տ 524.1 10,000դր
դ-տ 261 կ-տ 524.3 20,000դր
դ-տ 226 կ-տ 261 20,000դր
խնդրում եմ գոնե ասեք, ճի՞շտ է:

Վարդան

Հարգելի Արամ, ԱԱՀ օրենքը ոչ ռեզիդենտի մասով ասում է, որ ոչ ռեզիդենտի հետ պայմանագրային կողմ հանդիսացող ՀՀ ռեզիդենտն է կրում հարկային պարտավորությունները ոչ ռեզիդենտի փոխարեն: Դուրս է գրվում հարկային հաշիվ ոչ ռեզիդենտի անունից (ինքնահաշիվ) և ԱԱՀ հաշվետվության մեջ էլ ԱԱՀ-ն գրվում է և դեբետում, և կրեդիտում: Հետևաբար` պետք է լինի ձևակերպումների մեջ նաև ԱԱՀ-ի կրեդիտը: Խնդրում եմ պատասխանեք, միգուցե ես եմ սխալվում:

Արամ

Հարգելի Վարդան, ուշադիր նայեք, գրել եմ՝ կ-տ 524,3 – 20000դր