Ծառայության մատուցման պայմանագիր

andranik.

Եթե ծառայության մատուցման պայմանագրում գրված է վճարել ինչ որ գումար, ընդ որում նշված գումարը ենթակա է հարկման և այլ պարտադիր վճարների գծով նվազեցման` օրենքով սահմանված կարգով և չափերով: Այս դեպքում 3 տոկոս սոց պահվում է?

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Եթե պայմանագիրը կապված է ընկերության և քաղաքացու միջև,այդ դեպքում քաղաքացին կհամարվի վարձու աշխատող և համաձայն սոց. վճարների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի, նա պետք է կատարի 3%-ի չափով սոց. վճարում:

Աննա

Բարև Ձեզ Թեմուր,ես անձամբ ունեմ ,մի քանի ծառայության պայմանագրեր կնքված կազմ և ֆիզ.անձի միջև,ես օրենքով ճշտել եմ,որ քանի որ այդ աշխատողները գրանցված չեն որպես վարձու աշխատող,այսինքն այս պայմանագրերը քաղիրավական պայմանագրեր են,հետևաբար ըստ պարտադիր սոց. ապահով. վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգի 18 կետի 3%-ի չափով սոց. վճարում չեն կատարում,միայն պահվում է եկամտահարկ,ինչպես նաև գործատուն կատարում է գործատուի սոց վճար (տես նույն հրահանգի 37 կետը), չնայած կան հաշվապահներ որ ասում են որ տվյալ դեպքում միայն պահվումէ 10% եկամտահարկ,(դրա հետ ես այնքան էլ համաձայն չեմ)

"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն

Barev dzez!hamadzajn em Grigori het:Ete qaxiravakan pajmanagir e knqvelu apa 3% chi pahvum ev vcharvum.

Harceri hamar xndrum em greq armenian.accountants շնիկ @gmail.com hasceov kam ajceleq mer ej@ http://groups.to/armenianaccountants/

Harganqnerov

Հովհաննես

Հարգելի Անդրանիկ և Թեմուր ըստ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի /30 մայիսի 2005 թ. N 1-05/05-Ն/ 18-րդ կետի 2-րդ պարբերության 3-% չի պահվում:
Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում (այսինքն` գործատուները այդ պայմանագրերի շրջանակներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով սոցիալական վճարներ չեն կատարում):Խնդրում եմ նայեք այդ հրահանգը:
իմ կարծիքով տվյալ դեպքում ծառայության մատուցման պայմանագիրը հանդիսանում է քաղիրավական պ/գ և ծառայություն մատուցողը վարձու աշխատող չի համարվում:

andranik

Բայց չէ որ դա քաղաքացիաիրավական պայմանագիր է, (թե կարող է լինել ծառայության մատուցման պայմանագիր բայց չլինի քաղաքացիաիրավական պայմանագիր) չնայած այստեղ նաև նշված չի հանձնման ընդունման ակտի մասին որևէ բան:

Հայկ

Եթե ընկերության և քաղաքացու միջև կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր ծառայության մատուցման համար ,այդ դեպքում կողմերը չեն դիտվում որպես Գործատու և վարձու աշխատող հետևաբար և 3% սոց. վճարում չի կատարվում

Մհեր

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

18. Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) աշխատանքային պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար վարձու աշխատողները սոցիալական վճարներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով, որոնց պահումները կատարում են և պետական բյուջե փոխանցում են գործատուները (բացառությամբ հրահանգի 23-րդ կետում սահմանված դեպքի):
Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում (այսինքն` գործատուները այդ պայմանագրերի շրջանակներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով սոցիալական վճարներ չեն կատարում):

Արփինե

Հարցադրումդ թերի է, ներկայացրու կոնկրետ օրինակով:

Nara

Voch mi depqum qax. iravakan ashxatoxneric cos 3 % chi pahvum Andranik jan qani vor nranc ashxatanqajin grqujki mej staj chi grvum ettexic miajn ekamtakark e pahvun …

Մարինե

Միայն եկամտահարկ է պահվում:

Դավիթ Ասատրյան

Աշխատանքների կատարում` եկամտահարկ համաձայն սանդղակի /առանց անձնական նվազեցման/+գործատուի սոցապ համաձայն սանդղակի:
Վարձակալություն` եկամտահարկ 10տոկոս: