Անի․
Հարգելի հաշվապահներ, նորաստեղծ ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է: Տարվա մեջ առաջին գործունեությունն իրականացրել է անցած ամիս, ծառայություն արտահանել է: Արտասահմանյան գործընկերոջ անունով գրվել է հաշիվ վավերագիր ծառայության մատուցման օրվա փոխարժեքով:
Քանի որ շարժ չէր եղել հաշվին, բանկն այդ գումարից բավականին մեծ ծառայության գումար է գանձել: Բացի այդ, միջացգային փոխանցման ընթացքում էլ պահումներ են եղել:
Ինչպե՞ս կարելի է բանկի ծառայության վճարն ու SWIFT պահումներն որպես ծախս ձևակերպել-փաստաթղթավորել: SWIFT պահումներն և՞ս պետք է ծառայության մատուցման օրվա փոխարժեքով հաշվել Եթե այո, այն որ գումարն նստել է դրամային հաշվին (սական երևում է որ արտարժույթ է) խնդիր չի՞ առաջացնի:
Հարգելի Անի, բանկային ծառայությունների դիմաց կատարվող պահումները համարելու եք ծախս և օգտագործելու եք 7135 և 2521 հաշիվները:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37491-333-517 Գևորգ։
Շնորհակալ եմ: Իսկ փաստաթղթավորելու համար բանկի քաղվածքը բավարա՞ր է:
Այո, պարզապես կարող եք գանձման կտրոնները առանձնացնել:
Շնորհակալ եմ:
քանի որ ԱԱՀ դաշտում եք գործում, այդ բոլոր բանկային վճարները ծախս են,