Սոֆյա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք, շտապ է.
2021թ-ին գործունեության ժամանակավոր դադար տված հասարակական կազմակերպության համար 2022թ-ին ուղարկվել է գործունեության հաշվետվությունը (204 ձև): 02.06.2023թ-ին ՊԵԿ-ից ստացել ենք ծանուցում.
- Հաշվետվության 3-րդ կետում լրացված տվյալները գործունեության առարկային և նպատակին չեն համապատասխանում:
- Գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը չի համապատասխանում պետական ռեգիստրում առկա տեղեկատվությանը:
Առաջինի կետի մասով ասեմ, որ առարկան և նպատակները շատ ծավալուն էին, ամփոփ եմ գրել պահպանելով բուն միտքը, արդյո՞ք դա սխալ է: Երկրորդի մասով նախագահ բառի փոխարեն գրել եմ հիմնադիր նախագահ: Հիմա ուզում եմ իրենց բացատրական նամակ գրեմ, խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս վարվել ավելորդ բարդություններից խուսափելու համար: Եվ նման դեպքերում ի՞նչ տուգանքներ են նախատեսված: Շնորհակալություն։
գիտեմ այո,հիմա ես էլ նույն կարգի ծանուցագրի վրա եմ աշխատում.
1.1 Հաշվետվության 3-րդ կետում լրացված տվյալները գործունեության առարկային և նպատակին չեն համապատասխանում:
ասել են գրեք բառացի կանոնադրությունում ինչպես գրված է առարկան ու նպատակները,տողեր ավելացնելով,
2 Գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը չի համապատասխանում պետական ռեգիստրում առկա տեղեկատվությանը:
այո գրեք նախագահ
ես էլ նորից ճշտված ներկայացնելու եմ այդ 246 ձևը, որ էլ չխորանան,
Բարև Ձեզ։ Ավելորդ բարդություններից խուսափելու համար կարող եք ճշգրտել հաշվետվությունը՝ ծանուցագրի պահանջներին համապատասխան։
Ես էլ եմ նմանատիպ ծանուցում ստացել, բայց ես առարկան և նպատակը արտագրել եմ կանոնադրությունից ոչ մի տառ բաց չեմ թողել, բայց գրած ա, որ չի համապատասխանում։ Ես մի ուրիշ հարց ունեմ՝ 246 ձևի մեջ ամենասկզբից որ գրված է՝ հաստատված է գործադիր մարմնի կողմից, ի՞նչ ամսթիվ ու տարեթիվ եք գրում, և անկախ ամեն ինչից հաշվետվությունը հրապարակվու՞մ է։