Ծախսի ճանաչում

Մարի.

Բարև Ձեզ: Խնդրեմ կպատասխնե՞ք` եթե դեկտեմբերի եկամտային, սոց. հարկերը փոխանցել ենք հունվարին 2022թ., շահութահարկի հաշվետվության մեջ կարո՞ղ եմ հունվարին փոխանցած հարկերը ծախս ճանաչեմ, որի մեծ մասը քաղիրավականից առաջացած հարկեր են:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, դրանք տող 44-ին կամ 45-ին վերաբերող ծախսերի մաս են կազմում,այդ տողերում պետք է արտացոլել ելնելով պայմանագրով նախատեսված դրույթներից:

Ներսես

2021թ. դեկտեմբեր ամսվա ծախսեր, աշխատավարձը պետք է ընդգրկեք 2021թ. շահութահարկի հաշվետվության մեջ:

Գոռ

Բարև Ձեզ։ Կարող եք ներառել, եթե պայմանագրով նախատեսել եք այդ հարկերի վճարման պայմանը։

Ալլա

Քաղ-իրավական պայմանագրով վճարած գումարները հաշվարկվում են դրամարկղային մեթոդով, եթե վճարել եք դեկտեմբերին , ապա դեկտեմբերի հաշվարկի մեջ դրանք երևում են և հարկվում են, այսինքն դեկտեմբերին ներառված հարկերը կարող եք ծախս ճանաչել 2021թ համար, անկախ նրանից, երբ եք այդ հարկերը վճարել։

karine

Այո 2021թ դեկտեմբերի հարկերը պետք է ծախս ճանաչել այդ տարվա հաշվետվության մեջ։