Ծախսի հիմնավորում շրջանառության հարկով աշխատելու դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2025 թվականին պետք է իրականացնի բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի այլ երկրներ։ Այլ երկրներում բենզին է լցնում։ Կասե՞ք՝ բենզինի համար շրջանառության հարկով ծախս ճանաչելու համար ի՞նչ հիմք է պետք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝
1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության նպատակով՝
 ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,
 բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.
2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը: