Մարգարիտա․
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեք էլեկտրոնային։
Հոդված 65.Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները
2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.
11) այն աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը.
էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրել: Ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, պայմանագրեր, այո, հարկեր կգոյանան եթե վճարովի հիմունքներով են մատուցվելու:
Իսկ շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն և Ա/Ձ պայմանագրերով աշխատում են արտերկրում գտնվող ոչ ռեզիդենտների հետ: Հարց. հաշիվ վավերագրեր գրելու են, թե՞ ոչ: Իսկ եթե մինչ օրս չեն գրել, 2022թ հունվարից, ի՞նչ կարող են անել, գրել նախորդ ամիսների համար։