Նարեկ.
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն ավտոմեքենա է ներմուծել, որը խոտանված է և մաքսային թղթերի մեջ նշված է խոտանված: Արդյո՞ք պետք է շրջանառության հարկից որպես ծախս նվազեցվի դա։ Կխնդրեի նաև, դրա հետ կապված, ասեք ո՞ր հոդվածը կարդամ։
256,258 հոդվածները կարդացեք, սակայն դա կարող է հստակ դառնալ կախված նրանից թե այդ մեքենան վերականգնելու եք ու որպես մեքենա վաճառեք, թե մասերով։
Այդ հոդվածները կարդացել եմ․ճիշտ եմ հասկանում չէ,եթե ավտոմեքենան հետագայում պետք է սարքեմ ու վաճառեմ կարող եմ ծախս ճանաչել,եթե ոչ ուրեմն չեմ կարող ծախսագրել շրջ հարկով։
Այո, ճիշտ եք հասկացել։