Մարթա.
Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարթա.
Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Խնդիր.
Կազմակերպությունում անցած եռամսյակի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ շարժը կապված X արտադրատեսակի հետ.
1. հունվար ամսին – գնումներ 10 միավոր յուրաքանչյուրը 1980 դրամով
2. փետրվար ամսին – վաճառք 10 միավոր յուրաքանչյուրը 3000 դրամով
3. մարտի սկզբին – գնումներ 20 միավոր յուրաքանչյուրը 2450 դրամով
4. մարտի վերջին – վաճառք 5 միավոր յուրաքանչյուրը 3000 դրամով
Հունվարի 1-ի դրությամբ X արտադրատեսակի սկզբնական մնացորդը կազմել է 6 միավոր յուրաքանչյուրը 1500 դրամ արժողությամբ:
Պահանջվում է որոշել եռամսյակի համախառն շահույթը պաշարների հաշվառման ԱՄԱԵ և ՎՄԱԵ մեթոդներով:
ԱՄԱԵ (FIFO) մեթոդ: Այն ենթադրում է, որ առաջին գնված ապրանքները վաճառվում են առաջինը: Վերջում մնում է վերջին մուտքագրվածը: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝
Մնացորդ – 6 x 1 500 = 9 000
Հունվար – 10 x 1980 = 19 800 գնումներ
փետրվար 10 x 3 000 = 30 000 վաճառք
Մարտ սկիզբ 20 x 2450 = 49 000 գնումներ
Մարտի վերջ 5 x 3 000 = 15 000 վաճառք
6 × 1 500 = 9 000 30 000 – 16 920 = 13 080
4 × 1980 = 7 920
10 – 16 920
5 × 1980 = 9 900 15 000 – 9 900 = 5 100
Ընդամենը շահույթ 13 080 + 5 100 = 18 180
ՎՄԱԵ մեթոդը միջազգային ստանդարտներով հանվել է: Այժմ գործում է 2 մեթոդ, երկրորդ մեթոդը միջին կշռված մեթոդն է: Ձեռքբերումների ամբողջ գումարը հարաբերում ենք քանակի վրա, ստանում ենք մեկ միավորի գինը, այնուհետև այն բազմապատկում վաճառված ապրանքի քանակով: Միջին կշռված գնով հաշվարկը փորձիր ինքնուրույն կատարել: