Խմորեղենի արտադրություն

Լիանա․

Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմ անունով ԱՁ բացել և խմորեղենի արտադրություն սկսել, շրջանառությունը՝ 20 միլիոն։ Ի՞նչ քայլեր անեմ սկզբից և ո՞ր հարկատեսակից օգտվեմ։ Առաքումը՝ միայն խանութներ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզանննա

Քանի որ արտադրություն է և տարեկան շրջանառությունը մեծ չի լինելու՝20մլն, կարող եք ԱՁ-ն բացել և աշխատել միկրո համակարգով, որը հիմնականում ազատված է հարկերից: Պիտի վճարեք միայն վարձու աշխատողների մասով հարկերը, իսկ ԱՁ-ի մասով միայն դրոշմ. վճար՝ տարեկան կտրվածքով:

Ալլա

Քանի որ արտադրություն է և 20մլն չեք անցնելու, տվեք միկրոյի հայտարարություն և հարկեր չեք մուծի, եթե ունենաք աշխատող, միայն կվճարեք աշխատավարձից պահվող հարկերն ու վճարները։

Tigran

Նախապես ճշտեք խանութներ առաքելիս ինչ հաշվարկային թղթով կընդունեն, նոր գրանցվեք: Եթե մեկ երկուսը ԱԱՀ կամ հարկային հաշվով վերցնեն ուրեմն միկրոյի համակարգով չեք կարող գործել: Եթե այդ խնդիրը չկա ուրեմն միկրոյով կարող եք գործել,Ա/Ձ-ի գրանցվելու համար պետք է վճարեք նաև 3000 դրամ ու անձնագիր,իսկ հաշվապահական հարցերը արդեն մասնագետի հետ,Իսկ աշխատող չեք ունենալու՞։

Լիանա

Նախնական չէ, ընթացքում կերևա։ Շնորհակալ եմ շատ։

Ներսես

Նախնական միկրոյով սկսեք, հետո կանցնեք շրջհարկի:

Լիանա

Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար: