Խանութը զբաղվում է մանրածախ առևտրով

Շողիկ.

Հարգելի հաշվապահներ, խանութը կատարում է ներմուծում և զբաղվում է մանրածախ առևտրով: Խնդրում եմ օգնեք, մանրածախ առևտրում ապրանքը ի՞նչ գնով է մուտքագրվում, և արդյո՞ք գործում է առևտրային հավելագինը: Անհամբեր կսպասեմ պատասխանի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Ասատրյան

Ապրանքի գնման գինը հավասար է ` գնում արտերկրում, մաքսավճար, մաքսատուրքեր,ԱԱՀ, տրանսպորտային ծախսեր, այլ ծախսեր: Իսկ հավելագին օրենքով չի սահմանված, ուղղակի շուկայական գները, մրցակցային գները պետք է հաշվի առնել:

Հասարակ հարց է, չեմ հասկանում` ինչու՞մն եք դժվարանում:

Մի նրբություն կա, եթե դուք գնել եք ապրանքը ասենք 10 $-ով, սակայն այն մաքսատանը գնահատվել է 20$ և վճարել եք 4$ ԱԱՀ, գինը իրականում կազմեց 14$, և դուք հարմար եք գտնում այն վաճառել 18$ ով, ներառյալ ԱԱՀ / իհարկե եթե դուք համարվում եք ԱԱՀ վճարող /, ապա դուք ՉՊԵՏՔ Է հաշվանցեք 4$ ԱԱՀ, Դուք պետք է հաշվանցեք 3$ ԱԱՀ, իսկ 1$ պետք է ծախսագրեք:
Շատ “խելոքներ” դրա համար կրել են հարկային ծանր տուգանք:

Nazeli

Հարգելի Դավիթ, գուցե ես տեղյակ չեմ, խնդրում եմ պարզաբանել` ինչու մեկ տոկոս ծախսագրեմ, և եթե մաքսատանը գնահատվել է 20$ , կամ չվաճառել ենթադրենք 24$, այլ` 14: Նույն տարբերակով եթե ՀՄ ենք ներմուծում , և որոշակի մաքսային արժեք է դրվում, ապա հաշվառում ենք Մաքսատան արժեքը, թե՞ ես սխալվում եմ…

Արման

Հարգելի Դավիթ, ԱԱՀ-ն չպետք է մասնակցի հաշվարկին որպես անուղղակի հարկ, նրա հաշվարկը պետք է առանցին վարել, այսինքն ինվոյսի գին գումարած մաքսատուրք, տրանսպորտային ծախսեր և այլ հիմնավորված ծախսեր:

Հարգելի Նազելի, եթե ներկրված ապրանքը մաքսային գնից /գումարած մաքսատուրք/ ցածր է վաճառվում, ապա առաջանում է բացասական ԱԱՀ, որը պետք է հաշվետվությամբ պակասեցնել և ծախսագրել: Մաքսային արժեքը կապ չունի ինվոյսի գնի հետ և ապրանքը մուտք է արվում ինվոյսով գումարած այլ ծախսեր:

Nazeli

Անկեղծ ասած` չեմ հանդիպել, որ ապրանքը ներմուծելուց անմիջապես հետո մաքսային գնից ցածր վաճառվի, դրա համար ինձ մոտ հարց առաջացավ, գուցե մեծ փորձի պակասից է:
Շնորհակալ եմ պարզաբանման համար:

Դավիթ Ասատրյան

Նախ, Նազելի ջան, Հայաստանում կան ապրանքներ, որոնց գինը եռակի, քառակի անգամ թանկ են միջազգային գներից, դա է պատճառը, որ մաքսային գնից ցածր է վաճառվում, նույնիսկ մաքսատան վճարումները չեն խանգարում վերջին հաշվով: Կապիտալիստական աշխարհում գինը թելադրում է շուկան, և ոչ թե մաքսատունը:
Շուկայական հարաբերությունները լայն հասկացություն է: Բացի այդ կա ՊՐՈՏԵԿՑԻՈՆԻԶՄ քաղաքականություն հասկացությունը:
Կարծում եմ պարզ է Նազելի ջան, եթե հարկ լինի , ապա կոնկրետ օրինակներ կբերեմ:

Մի պահ անցնեմ Արմանի պատասխանին, հետո կվերադառնամ:

Հարգելի Արման, եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, ապա ԱԱՀ-ն միանշանակ մասնակցում է ծախսերին, եթե հանդիսանում է ԱԱՀ վճարող, ապա ՈՉ: Հենց դրա համար էլ ես ներկայացրի այդ առանձին “հաշվառման” առանձնահատկությունները, եթե նկատեցիք իհարկե:

Նազելի ջան, նախ ոչ թե մեկ տոկոս, այլ մեկ դոլար, ես տոկոս բառ չեմ օգտագործել:
Հիմա պատկերացրեք, որ դուք ստանում եք երեք դոլար , բայց պետությունից նվազեցնում եք չորս դոլար, ստացվում է , որ պետությունը Ձեզ վերադարձնում է մեկ դոլար ՕԴԻՑ: Դրա համար էլ չի թույլատրվում նվազեցնել չորս դոլար: Դա կթույլատրվի, միայն եթե դուք վաճառեք ապրանքը մաքսատանը գնահատված արժեքից բարձր գնով, այսինքն 24$ բարձր: Դե եթե կարող եք վաճառեք… Բայց եթե հարևանը վաճառում է 20$…Դժվար է, դժվար, դպրոցի ճամփան…

Հա մոռացա, ՀՄ-ն և ընդհանրապես ոչ մի ապրանք մաքսային արժեքով չի մուտքագրվում, մուտքագրվում է վաճառողին տված փողի չափով գումարած այլ ծախսերը:

Nazeli

Շնորհակալ եմ, Դավիթ ջան, հանգամանալից պատասխանի համար, իսկ ի՞նչ անել այդ դեպքում նման ձևով առաջացած ԱԱՀ-ի հետ, երբ ապրանքի` ՀՄ-ի մաքսային արժեքը որոշ չափով տարբերվում է հաշիվ-ապրանքագրի գնից: Եվ եթե կազմակերպությունը ոչ թե խանութ է, այլ արտադրություն:

Nazeli

Իսկ ԱԱՀ-ի հետ վարվենք, ինչպես վերևում մեկնաբանե՞լ էինք: Հաշվե՞նք ապրանքի ինվոյսային գնից առաջացած ԱԱՀ-ն, այնուհետև մաքսատանն ավել վճարված ԱԱՀ գումարը ծա՞խս ճանաչենք: