Անի․
Բարև Ձեզ։
Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել հաստիքով, և աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել, որ նա իր համաձայնությամբ աշխատանքի ավարտից հետո կատարի մեկ այլ աշխատանք, այս դեպքում ինչպե՞ս կարելի է վարվել՝ տալ ներքին հրաման, որ համաձայն է ընդգրկվել այլ աշխատանքներում, թե՞ նրա հետ կնքել երկրորդ աշխատանքային պայմանագիր, թե՞ ուղղակի դիմում վերցնել, որ համաձայն է այլ աշխատանք կատարել:
իմ կարծիքով համաձայնություն գրավոր վերցնեք, որ համաձայն է այլ աշխատանք կատարել՝լրացուցիչ վճարով:
Նախ պետք է հաշվի առնել շաբաթական առավելագույն աշխատաժամանակը և հետո նոր կողմնորոշվել ինչպես կազմակերպել ԱՕ Հոդված 139
Բարև Ձեզ, Անի:
Անհրաժեշտ է աշխատողի հետ կնքել համաձայնագիր, որում պետք է նշվեն աշխատողի վրա դրվող լրացուցիչ պարտականությունները, որոնց համար նույնպես պետք է վճարել: Նշեմ նաև, որ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար՝ ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից: