Լիցենզիայի անհրաժեշտություն

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, եթե ՍՊԸ ենք բացել տրակտորով աշխաատանքներ իրականացնելու համար, միկրոյի հայտ ենք տվել, լիցենզիա պե՞տք է հանել, որ կարողանանք աշխատանքներ իրականացնել։ Կամ ո՞վ փորձ ունի` ի՞նչ պայմաններ են հարկավոր, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Պետք է ճշտեք, քանի որ շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ դուք իրականացնելու եք հողային աշխատանքներ տրակտորով։

Մարի

Հողային աշխատանքներ պիտի իրականացվեն, այդ աշխատանքների իրականացման համար լիցենզիայի մասով ցանկը որտեղի՞ց կարող եմ տեսնել:

Tigran

Շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ դուք ի՞նչ աշխատանքներ եք կատարում, եթե կառուցող շինարարը դուք չեք, ապա աշխատանքների կատարման պայմանագրերով աշխատեք:

Մարի

Կառուցող շինարար չեմ, պարզապես տրակտր եմ ձեռք բերել և շուկայում պահանջարկի դեպքում մենք մատուցելու ենք ծառայություն։ Նման տարբերակում լիցենզիա պահանջվու՞մ է: Եվ կարո՞ղ եք ասել` ի՞նչ աշխատանքների հերթականություն պիտի արվի:

Tigran

Լիցենզիա այդ դեպքում պետք չի, բիզնես գործընկերների հետ պայմանագրերով ու հաշվարկային փաստաթղթերով աշխատեք, դրամակղային գիրք պետք է վարեք թղթային կամ էլեկտրոնային կանխիկով գործարքների համար: Եթե փոխանցումներով աշխատեք` ՀԴՄ-ի կարիք չի լինի: Ամորտիզացիայի հաշվարկը չմոռանաք հաշվել:

Մարի

Շատ շնորհակալություն, մեկ էլ մի բան. միկրոյի դաշտը ճի՞շտ է չէ, այդ դաշտում պիտի աշխատեն:

Մարի

Բացել ենք ՍՊԸ, միկրոյի հայտը տվել եմ, էլ ի՞նչ է պետք անել, որ խնդիր չառաջանա:

Ալլա

Էլեկտրոնային ստորագրություն ապահովեք, եթե ունեք աշխատող, գրանցման հայտ ուղարկեք, և ամսական եկամտային հարկի հաշվարկներ։

Ներսես

Լիցենզիա անհրաժեշտ չէ Ձեր դեպքում, պետք է մատուցած ծառայությունը փաստաթղթավորեք կամ հդմ-ի միջոցով կամ հաշվարկային փաստաթղթի: Եթե ՍՊԸ է պետք է վարեք դրամարկղի գիրք:

Karine

Կարող էիք Ա/Ձ բացել, բայց դե որ ՍՊԸ եք բացել, լիցենզիայի կարիք չկա։