Քրիստինե․
Բարև բոլորին։ Լիզինգի մարման գրաֆիկի մեջ կա այսպիսի տող՝ Նախավարձ-Սուբսիդավորման ենթակա նախավարձ-Վճարման ենթակա նախավարձ։ Այդ գումարը չի մտնում ոչ կանխավճարի մեջ, ոչ տոկոսների մեջ, ոչ մայր գումարի մեջ, բայց վճարած գումարով առաջինը այդ գումարն է մարել, որպես տոկոսի մարում։ Հարց․ դա որտե՞ղ ներառեմ, ինչպիսի՞ ծախս ճանաչեմ՝ որպես տոկո՞ս։
կամ դա պետք է ճանաչեք որպես կանխավճար, հնարավոր է դա նաև սուբսիդիայի գումարն է, նորից կարդացեք պայմանագրում,
Դա նախավճար է , կախված թե մայր գումարի քանի տոկոսն եք տալու նախավճար,դա պետք է նվազեցվի լիզինգի մայր գումարից:
Վճարումը սխալ է կատարվել, սուբսիդավորվող գումարը չեք ձևակերպում: Կամ այդ գումարը ձևակերպում եք և եկամուտ, և ծախս: