Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ

Արեգա.

Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց. ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից ստացել է «լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ»։ Հարց. կարելի՞ է առանձնացված ԱԱՀ հաշվանցել։ Ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումները։ Լիզինգի առարկան՝ արևային կայաններ-մարտկոցներ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարելի է հաշվանցել այս կարգով.
16) եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափը և հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները, իսկ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները: