Լիազորի փոփոխություն

Նարինե․

Բարև ձեզ, կոլեգաներ։ Այսպիսի իրավիճակ է․ գրանցում եմ կազմակերպության լիազորին։ Արդեն ստացել եմ պայմանագիրը, որի ստորագրումից հետո ինձ կուղարկեն լիազորի կոդերը։ Սակայն ընթացքում որոշվեց փոխել լիազորին։ Փորձում եմ այլ տվյալները մուտքագրեմ որպես լիազոր, համակարգը չի ընդունում։ Ստացել եմ հաղորդագրություն՝ մուտքագրված ՀԾՀ-ի տվյալները չեն համապատասխանում որպես լիազոր գրանցվելու իրավունք ունեցող ՀԾՀ-ի տվյալներին։ Հարց՝ կարո՞ղ եմ 10 օր հետո (երբ լրանա հղման ժամկետը) արդեն այլ անձին գրանցեմ որպես լիազոր։ Խնդրում եմ օգնեք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե կարող եք ,այդ լիազորին պասիվացրեք, վրջում կոճակ կա, նորին գրանցեք ու կոդը ստացեք,
կարող եք 10 օր հետո (երբ լրանա հղման ժամկետը) արդեն այլ անձին գրանցեմ որպես լիազոր, եթե այդ հղումով չեք անցել, բայց 20 օրվա ժամկետը չխախտեք եթե մտադիր եք շրջհարկով գործել,։

Գայանե

Գործընթացը արագ կազմակերպելու համար դիմեք ՊԵԿ, իրենց ուղարկեք Dimum-Dzev_1, Liazoragir-Dzev_2 ։ Ձևերը տեղադրված են taxservice-ի ներքևի մասում՝ առանց որևէ մեկի էջը մտնելով։ 1.  Ստանում ենք պատասխան մայլով ՀՏ-ից, այնուհետև շարժվել նամակում նշված հղումով։

Նարինե

Շնորհակալություն

Արման

Կազմակերպության տնօրենի և նոր լիազորի հետ մոտեցեք ՊԵԿ սպասարկման որևէ գրասենյակ և խնդրեք փոխել լիազորին տեղում։