Դիանա.
Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն տարվա սկզբից 4 ամիս աշխատել է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ հետո փոխել է և աշխատել շրջհարկով։ Միկրոյի համար մինչև փետրվարի 1-ը պե՞տք է հանձներ տարեկան իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն։
Եվ մի հարց էլ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյե՞կտ (ուղղակի հարկային մարմնի ծանուցման մեջ նշված է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ): Նախապես շնորհակալ եմ։
Այո, միկրոյով գործելու ժամանակահատվածի համար մինչև փետրվարի 1-ը պետք է հանձնվեր տարեկան իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունը։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը չի համարվում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, դրանք տարբեր են և 2020-ից այն չկա, հարկային մարմնի ծանուցման մեջ սխալ է նշված, երևի նախկինում այդ կարգավիճակով են գործել:
Իսկ ի՞նչ պետք է անել ծանուցումը ստանալուց հետո։ Այն պետք է հանձնել հիմա և ինչքա՞ն է լինելու վարչականը։
Այն պետք է հանձնել թեկուզ հիմա և վարչականը լինելու է 10000-20000,
Միասնական հաշվի՞ն ենք վճարելու, սպասենք մինչև վարչականի նամակ գա, հետո վճարե՞նք։
Այո, միասնական հաշվին եք վճարելու, սպասեք մինչև վարչականի նամակ գա հետո կվճարեք, կարող է այդ հաշվետվությունը ներկայացնեք էլ չգա, ամեն դեպքում պետք է ներկայացնեք:
Սպասենք մինչև վարչականի որոշումը գա, հետո վճարենք։ Այնտեղ նշվում է և՛ գումարի որոշակի չափը, և՛ հաշվեհամարը։
Ճիշտն ասած չեմ պատկերացնում , որ հարկայինի ծանուցման մեջ կարող է նշված լիներ սխալ արտահայտություն /ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ/։ Դա երևի հին ծանուցման մասին է խոսքը։
Ոչ, հարգելի Ալլա, հին ծանուցում չէ, և դժվար չէ տարբերել հին և նոր ծանուցումները, ավելին ասեմ, տվյալ ԱՁ-ն նախկինում էլ չի աշխատել ընտանեկանով։
Պետք է ներկայացնեք տարեկան հաշվետվությունը թեկուզ ուշացված, տուգանքը՝ այո, սպասեք կծանուցվեք, նոր կվճարեք։
Ծանուցման ներքևում համար է նշված լինում , զանգահարեք ու պարզեք համապատասխան աշխատողի հետ