Հրանտ.
Բարև ձեզ:
Հարգելիներս, մի շատ կարևոր հարց ունեմ, և, իմ կարծիքով, շատերին է դա հետաքրքրում: 2007թ.-ի մարտ ամսին Ա/Ձ-ն, դադարեցնելով իր գործունեությունը, հարկային տեսչությանը ի պահ է տվել Ա/Ձ-ի վկայականը, որը աշխատել է պարզեցված հարկային դաշտում: Եվ նույն ամսին նույն անձը, հանդիսանալով նոր բացված ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, աշխատել է նույնպես պարզեցված հարկային դաշտում: Արդյոք իրավունք ունե՞ր այդ ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում:
Ամենայն հավանականությամբ չուներ՝ համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի։
Հրանտ ջան, ես նման խնդիր ունեցել եմ: Համաձայն եմ Ալբերտի հետ, իհարկե չունի, որովհետև հանդիսանում է 20 տոկոս և ավելի բաժնետեր (հիմնադիր):
Այո, ուներ, քանի որ 2007թ. օրենքը չէր արգելում, յուրաքանչյուրը 1 օբյեկտ կարող էր պարզեցվածով աշխատացներ: