Ինքնարժեքի հաշվարկ

Անահիտ․

Կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում արտադրում է Ա, Բ, Գ արտադրանքներ, Ա-ի վրա կատարվող ուղղակի նյութական ծախսերը կազմել են 600.000, աշխատանքային ծախսումները 350.000, Բ-ի նյութական ծախսումները 500.000, աշխատանքայւն ծախսումները 300.000, Գ-ինը համապատասխանաբար `400.000 և 250.000 : Հաշվետու ժամանակաշրջանում անուղղակի ծախսերը կազմել են 1.200.000։ Որոշել ըստ արտադրատեսակների, արտադրված արտադրանքի լրիվ ինքնարժեքը։

Այլ հաշվապահական խնդիրներ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

անուղղակի ծախսերը պետք է համամսնորեն բաշխել ըստ արտադրատեսակների, ուղղակի ծախսերը պետք է գումարել ու ըստ կշիռների բաշխել, Ա-ի 600.000+350.000-950000, Բ-ի 500.000+300.000-800000, Գ-ինը 400000+250.000-650000: գումարը 2400000, հաշվեք կշիռները ա բ գ-ի ու 1200000-ը ըստ այդ տոկոսների բաշխեք

Դավիթ

Արտադրանքի անուղղակի ծախսերը Ա,Բ,Գ արտադրատեսակների վրա բաշխվում է հետևյալ կերպ՝ գումարում ենք Ա,Բ,Գ արտադրատեսակների վրա կատարված աշխատանքային ծախսումները (350,000+300,000+250,000=900,000):Տեսակարար կշռով որոշում ենք թե 1,200,000-ը որքա՞ն է կազմում: Այսպիսով Ա-արտադրանքի ինքնարժեքը կլինի՝ (600,000+350,000+467,000)1,417,000: Բ- արտադրանքի ինքնարժեքը կլինի՝( 500,000+300,000+400,000)1,200,000:Գ-արտադրանքի ինքնարժեքը կլինի՝(400,000+250,000+333,000)983,000: