Կարեն.
Բարև ձեզ:
Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում “բռնացնի”: Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:
Նույնը ինձ է հետաքրքրում:
Բարև Ձեզ:
Օրենքի իմաստով պարտավոր եք գրանցել կազմակերպություն: Ձեր դեպքում` ընտանեկան ձեռնարկատիրություն, որը չի հարկվում, եթե չի գերազանցում տարեկան շրջանառության 18 մլն դրամ շեմը: Նայեք Հարկային Օրենսգրքի գլուխ 56-ը: