Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում պետք է տրվի ՍՊԸ-ին ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դտ 251/252 Կտ 631 Դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ՝ արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով, որպես փոխհատուցում ստացված։

Գայանե

221, 531 հաշիվները չե՞ն կիրառվում:

Tigran

Ապահովագրական հատուցումից եկամտի արտացոլում դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» կտ 614, դտ 252 կտ 222:

Ալլա

Դրանք միջանկյալ ձևակերպումների համար կարող են օգտագործվել։
Դտ 222 Կտ 631 Դեբիտորական պարտքերի արտացոլում՝ առանց անուղղակի հարկերի ապահովագրական հատուցումների գծով։
Դտ 251/252 Կտ 222 Դեբիտորական պարտքերի մարում։

Գայանե

Իսկ հետագա ծախսումների և հիմնական միջոցի ձևակերպումները ինչպե՞ս պետք է տալ։

Tigran

Հետագա ծախսումների հաշվով՝ դտ 714 կտ 823, հետո՝ դտ 331 կտ 714:

Գայանե

8-րդ խումբը ակտիվային չի՞։ ԿՏ-ով ինչպե՞ս է թղթակցում։

Tigran

8-րդ դասի հաշիվներն ակտիվային են և նախատեսված են արտադրական, ոչ ընթացիկ ակտիվների կառուցման (ստեղծման), դրանց վրա կապիտալացվող հետագա ծախսումների, ինչպես նաև կառավարչական հաշվառման այլ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Գայանե

Այդ դեպքում ինչպե՞ս կարող է լինել ԴՏ 714 ԿՏ 823։

Liparit

Դտ 823 կտ 521
կամ
դտ 823 կտ 228
Կամ այլ կերպ։

Գայանե

631 հաշիվը ներառվու՞մ է արդյոք շահութահարկի հաշվարկի մեջ: ԱԱՀ հաշվետվության, ո՞ր տողում է արտացոլվում: