Աննա.
Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 35 աշխատանքային օր է հասնում արձակուրդ, և նա 2020թ. մարտից մինչև 2020թ. օգոստոս գտնվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդում, այժմ ցանկանում է օգտվել իր ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է նրան հասնում, և ինչպե՞ս պետք է հաշվարկել նրա արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:
Դուք թերի տվյալներ եք ներկայացրել, եթե ունի չօգտագործված արձակուրդ՝ նա իրավունք ունի մինչև երեխայի խնամքի արձակուրդ գնալը օգտվի իր չօգտագործված արձակուրդի օրերից։
Նա չի օգտվել իրեն հասանելիք միայն այս տարվա արձակուրդից, քանի որ գտնվել է ֆիզ․ արձակուրդում: Հարցը նրանում էր, թե նրա ֆիզ․ արձակուրդում գտնվելու ամիսները արդյո՞ք կրճատում են նրան հասանելիք 35 օրը: Ի դեպ նա աշխատում է 2018թ-ից:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Այսինքն` նախածննդյան և հետծննդյան արձակուրդի ժամկետը ու գումարը միջին աշխատավարձի հաշվարկին չի մասնակցում, պետք է դրան նախորդող ժամանակահատվածի տվյալները վերցնեք: Իսկ քանի օր է մնացել արձակուրդի, դա արդեն Դուք կիմանաք:
Իսկ Ֆիզ. արձակուրդում գտնվելու ամիսները չե՞ն կրճատում իրեն հասանելիք 35 օրվա արձակուրդի օրերը: Նա չի օգտվել միայն այս տարվա իրեն հասանելիք արձակուրդի օրերից:
Ոչ, հարգելի Աննա, դրանք տարբեր արձակուրդի տեսակներ են, եթե ցանկանում է աշխատողը գնալ ֆիզ. արձակուրդից հետո՝ դա նրա իրավունքն է, Դուք հաշվեք այն ինչպես որ ըստ կարգի է: Այն օգտվելուց հետո արդեն կարող է ձևակերպել իր մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը:
Արձակուրդայինը հաշվարկում եք իրեն հասանելիք 35 օրվա համար, բայց հաշվի առեք, որ նա կարող է այդ արձակուրդը վերցնել երեխայի խնամքի արձակուրդից հետո, որը ավելի ճիշտ ու նպատակահարմար կլինի։
Անչափ շնորհակալ եմ խորհրդի համար: Մյուս անգամ անպայման հաշվի կառնեմ, ցավոք արդեն հրամանով ձևակերպել ենք, որ աշխատողը գնա ամենամյա արձակուրդ:
Պետք է մինչև ֆիզ. արձակուրդ գնալը օգտվել ամենամյա արձակուրդից կամ արձակուրդը վերցնել ֆիզ. արձակուրդի ժամկետը լրանալու հաջորդ օրը, որպեսզի ձևակերպումը ճիշտ լինի։
Ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածում ներառվում է նաև աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը: