Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ բանջարեղենի խանութը եկամուտը բացի ֆակտուրայից ու ՀԴՄ-ից (ՀՎՀՀ նշված) ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք ծախսերը նվազեցել: Կախավ շհնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ բանջարեղենի խանութը եկամուտը բացի ֆակտուրայից ու ՀԴՄ-ից (ՀՎՀՀ նշված) ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք ծախսերը նվազեցել: Կախավ շհնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե աշխատող ունեք, աշխատավարձի չափով:
Եթե ֆակտուրա ասելով էլեկտրոնային հաշիվները նկատի ունեք, ապա մի մոռացեք որ դրանք պետք է անմիջական առևտրին վերաբերեն, և ոչ թե ասենք հոսանքի կամ տարածքի վարձի գումարը: Պետք է նաև կիրառեք միակողմանի գնման ակտ կամ թղթով ֆակտուրա որտեղ կերևա թե ապրանքը ումից եք ձեռք բերում, սա է:
Հարգելի Տիգրան, միակողմանի գնման ակտը կարող ենք կիրառել գյուղացուց ապրաք գնելու դեպքում: Կա Ձեր ասած թղթով ֆակտուրա, որտեղ կերևա թե ապրանքը ումից ենք ձեռք բերում, օրիակ՝ և այս տարբերակների կազմելուց հետո դրանց ամբողջ գումարը կարող ենք նվազեցում համարել: Անչափ շնորհակալ եմ, դուք ինձ շատ եք օգնում…
Այո միակողմանի գնման ակտը կարող եք կիրառել գյուղացուց ապրաք գնելու դեպքում: Այո կա նաև թղթով ֆակտուրա, որը պետք է լրացվի օրենքին համապատասխան՝ նաև անձնագրային տվյալներով: Շրջհարկով աշխատող սուբյեկտը այս տարբերակներով փաստաթուղթ կազմելուց հետո դրանց ամբողջ գումարը կարող եք նվազեցում համարել, քանի որ պահանջը նաև է որ անմիջական առևտրի հետ կապված ծախսերը փաստաթղթավորվեն:
Եթե գյուղմթերքը ձեռք եք բերում գյուղացուց կամ արտադրողից՝ կազմեք գնման ակտ, որը հիմք կհանդիսանա ծախս ճանաչելու համար։
Ֆակտուրա, որտեղ կերևա թե ապրանքը ումից ենք ձեռք բերում – օրինակ կասե՞ք: Իչպես նաև միակողմանի գնման ակտը կարող եք օգտագորցել գյուղացուց ապրաք ձեռքբերելու համար: Շատ շորհակալ եմ արագ և արդյունավետ արձագաքելու համար:
Հարգելի Տիգրան, թղթով ֆակտուրա ասելով նկատի չունեք չէ՞ հարկային հաշիվը։ Եթե ոչ, հնարավո՞ր է ուղարկեք օրինական ձևը։ Շնորհակալ եմ շատ մեկնաբանելու համար:
Թղթով ֆակտուրայի ձև կա կայքի Փաստաթղթեր մասում, օգտվեք: