Մետաքս.
Ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես կարող եմ ճշտել, թե գրանցված աշխատող հանդիսանում եմ, թե ոչ: Ուզում եմ ինքս ճշտել, առանց աշխատանքի վայրի: Հնարավո՞ր է ճշտել, և ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մետաքս.
Ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես կարող եմ ճշտել, թե գրանցված աշխատող հանդիսանում եմ, թե ոչ: Ուզում եմ ինքս ճշտել, առանց աշխատանքի վայրի: Հնարավո՞ր է ճշտել, և ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ: Նման առցանց ռեսուրս կարծես թե չկա, սակայն կարող եք ցանկացած ապառիկի ձևակերպման վայրում խնդրել ստուգել Ձեր վճարունակությունը: Այդպես կերևա` ինչ եկամուտներ եք ստանում 🙂
Ապառիկի տեղում տեղեկություն չեն տալիս: Դիմում եմ ապառիկի համար, մերժում են: Այդ իսկ պատճառով ինձ մոտ հարց է առաջանում` արդյոք ես գրանցված եմ: Արդյոք հարկայինի կամ սոցապի միջոցով հնարավոր է ճշտել իմ գրանցված լինելը: Նախապես շնորհակալություն:
Մտեք 1000plus.am կայք, գրեք Ձեր սոց. քարտի համարը և ստուգեք՝ արդյո՞ք Ձեր աշխատած ամիսների ընթացքում 1000-ական դրամներ հատկացվել է զին. հիմնադրամին, եթե հատկացվել է, ուրեմն գրանցված եք, եթե ոչ, ուրեմն գրանցված չեք:
Հետաքրքիր է, որ ոչ մի առցանց հնարավորություն չկա տվյալ հանգամանքը ստուգելու համար: Բոլորը «կողմնակի» ձևեր են:
Եթե սոց. վճար վճարող եք (ծնված 1974թ.-ից հետո), կարող եք բանկոմատներից ստանալ քաղվածք Ձեր կողմից վճարված սոցիալական վճարների վերաբերյալ, ըստ որի պարզ կլինի՝ գրանցված աշխատող եք, թե ոչ:
http://www.acra.am
Բայց որտե՞ղ գրել։
Հարկ վճարողի հաշվառման համարը որտեղի՞ց կարող ենք վերցնել: