Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2005թ.-ից և մինչ օրս չի գնացել արձակուրդ, իսկ 2019թ. ապրիլից էլ գտնվում է բյուլետենի մեջ (հիվանդության պատճառով): Ինչպե՞ս պետք է ձևակերպել արձակուրդայինը և ազատել աշխատանքից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Վերջնահաշվարկի ժամանակ պետք է վճարեք չգնացած արձակուրդայինները:

Ժաննա

Հարգելի Կարինե, անցած արձակուրդները Դուք ձևակերպել չեք կարող, Դուք արդեն կատարել եք օրենքի խախտում՝ մարդուն 14 տարի արձակուրդ չուղարկելով, դրանք փոխհատուցելու եք ազատման ժամանակ վերջնահաշվարկի տեսքով: Իսկ աշխատանքից ազատել, եթե աշխատողը բյուլետենի մեջ է, չեք կարող, միայն եթե նա առանց ընդմիջման 3 ամիս բերել է բյուլետեն և դրանից հետո՝ պրոթեզավորման համապատասխան թղթեր:

Ալլա

Հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս

Աշխատանքից ազատվելիս չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:

Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը

1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:

2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Արա

Եթե ազատվում է աշխատանքից, ապա արձակուրդային ձևակերպել պետք չէ, չօգտագործված արձակուրդի դիմաց տրվում է հատուցում վերջնահաշվարկի ձևով: