Հրանուշ.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվել մեկ լիտր կոնյակի ինքնարժեքը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հրանուշ.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվել մեկ լիտր կոնյակի ինքնարժեքը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ինձ թվում է անհրաժեշտ է կես լիտր կոնյակի ինքնարժեքը բազմապատկել երկուսի 🙂
Արա ջան, ինձ անհրաժեշտ է հաշվարկել 3 աստղանի կոնյակի ինքնարժեքը: Ինչպե՞ս հաշվեմ:
Կոնյակի ինքնարժեքը հաշվելու համար անհրաժեշտ է ծանոթանալ դրա արտադրման տեխնելոգիային, որից հետո հնարավոր կլինի մշակել ինքնարժեքի հաշվառման մեթոդիկա:
Անհրաժեշտության դեպքում կարող ենք համագործակցել:
Հրանուշ ջան, պետք է հաշվես այնպես, ինչպես սովորաբար հաշվում են ինքնարժեք: Արան այստեղ ամենահեշտ տարբերակն առաջարկեց 🙂 Հաշվես ամեն ինչ, ինչ ծախսվել է այդ կոնյակն արտադրելու համար` սկսած հիմնական միջոցների մաշվածությունից, հումքից, աշխատողների աշխատավարձերից, սոց վճարներից, կոնյակը ձեռք բերելու հետ կապված այլ ծախսերից, կոմունալներից, հնեցնելու հետ կապված ծախսերից, իսկ արդեն շշով վաճառելիս նաև տարրայի գինը, պիտակները և այլն:
Պաշարների ինքնարժեքը ներառում է ձեռք բերման և վերամշակման հետ կապված բոլոր ծախսումները, ինչպես նաև պաշարները ներկա գտնվելու վայր և վիճակի բերելու հետ կապված այլ ծախսումները:
Ձեռք բերման ծախսումներն են գնման գինը, ներմուծման տուրքերը, հարկերը և պարտադիր այլ վճարները, որոնք համապատասխան մարմնի կողմից ենթակա չեն կազմակերպությանը ետ վերադարձման, կոմիսիոն վճարները, ինչպես նաև այդ պաշարների ձեռք բերման հետ կապված տրանսպորտային, բեռնման, բեռնաթափման և այլ ծախսումները:
Վերամշակման ծախսումները ներառում են թողարկվող արտադրանքին անմիջականորեն վերաբերող ծախսումները, օրինակ`
ա) աշխատանքի վճարման գծով ուղղակի ծախսումները,
բ) արտադրական վերադիր փոփոխուն ծախսումները (արտադրության այնպիսի անուղղակի ծախսումներն են, որոնք ուղղակիորեն կամ համարյա ուղղակիորեն փոփոխվում են արտադրության ծավալին համամասնորեն),
գ) արտադրական վերադիր հաստատուն ծախսումները (արտադրության այնպիսի անուղղակի ծախսումներն են, որոնք համեմատաբար կայուն են` անկախ արտադրության ծավալից):
Այլ ծախսումներին վերաբերում են լրացուցիչ ծախսումները, որոնք առաջանում են պաշարների ձեռք բերման, վերամշակման և իրացման ընթացքում: Դրանք բաժանվում են պաշարների ինքնարժեքի մեջ ներառվող և չներառվող ծախսումների: Պաշարների ինքնարժեքի մեջ այլ ծախսումները ներառվում են միայն այն դեպքում, եթե դրանք կատարվել են պաշարները ներկա գտնվելու վայր և պատշաճ վիճակի բերելու համար: