Samvel.
Խնդրում եմ ասեք` եթե աշխատողի ամսական դրույքը 130 000 է, 2015 հունվարից հետո ինչպե՞ս պետք է հաշվարկել մայրության նպաստը, եթե մայրն աշխատել է 6 ամիս: Շնորհակալ եմ նախապես:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Samvel.
Խնդրում եմ ասեք` եթե աշխատողի ամսական դրույքը 130 000 է, 2015 հունվարից հետո ինչպե՞ս պետք է հաշվարկել մայրության նպաստը, եթե մայրն աշխատել է 6 ամիս: Շնորհակալ եմ նախապես:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Մայրության նպաստը հաշվարկելիս նախ պետք է հաշվարկել միջին ամսական աշխատավարձը, որն է` անաշխատաունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների եկամուտը 12 բաժանելով (ՀՀ Օրենքը ժամանակավոր անաշխատաունակության և մայրության նպաստների մասին հոդ. 22 մաս 7), այնուհետև այդ մեծությունը պետք է համեմատել անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի հետ, եթե միջին աշխատավարձը մեծ է այդ գումարից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից (հոդ.22 մաս 5, մաս6): Նպաստը վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար (հոդ. 11 մաս 1):