Ani.
Բարև ձեզ:
Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ինչպե՞ս հաշվել հղիության նպաստը, եթե աշխատակցի աշխատավարձը 30 000 AMD է ներառյալ հարկերը (ժամավճար): Ընդունված է աշխատանքի 01.02.2014 -ին, նախկին աշխատավայրը լուծարված է: Այլ հավելավճարներ և պարգևատրումներ չեն եղել, սոց վճար և պարտադիր կուտակային չի պահվել: Անաշխատունակության թերթիկը տրված է 16.12.2014 -ից մինչև 04.05.2015-ը ներառյալ: Աշխատել է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Պետք է նվազագույն աշխատավարձի 50%-ով հաշվել, թե՞ …
Նախապես շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, հարգելի Անի:
Մայրության նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող միջին աշխատավարձը հաշվարկվում է անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Ձեր պարագայում այդ ամիսներն են 2013թ. դեկտեմբերից մինչև 2014թ. նոյեմբերը ներառյալ:
Աշխատողը Ձեզ մոտ անցել է աշխատանքի 01.02.2014թ.-ից: Եթե 01.12.2013-31.01.2014 ամիսների համար աշխատողը այլ գործատուի մոտ ստացել էր եկամուտ, ապա այդ եկամտի չափը աշխատողը պետք է ներկայացնի Ձեզ` ՍԱՊԾ կողմից տրված տեղեկանքի միջոցով, որը ևս պետք է ներառվի մայրության նպաստի հաշվարկներում: Իսկ եթե այդ ամիսների համար այլ գործատուի կողմից աշխատողը եկամուտ չի ստացել, իսկ Ձեր կազմակերպությունում ստացած կեղտոտ եկամուտը ամսական 30000 դրամ է, ապա այդ աշխատողի միջին աշխատավարձը կլինի 30000*10/12=25000 դրամ, այսինքն միջին աշխատավարձը պետք է հաշվարկվի նվազագույն ամսական (կեղտոտ) աշխատավարձի 50%-ից`33069 դրամ:
Այդ գումարը պետք է բաժանվի 30.4-ի և բազմապատկվի 140-ով, արդյունքում կստացվի 152291 դրամ:
Աննա ջան, մինչև 2015թ. տրված նպաստները կոչվում էին հղիության և ծննդաբերության նպաստ, ու հաշվարկը կատարվում է հին ձևով: Անաշխատունակության թերթիկը տրված է 16.12.14թ, ու այստեղ ոչ թե պետք է բազմապատկել 140 օրով, այլ 16.12.14 – 04.05.15թթ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի վրա (դեկտեմբեր` 13 օր, հունվար` 17, փետրվար` 24, մարտ` 26, ապրիլ` 26, մայիս` 2), այսինքն` 108 աշխատանքային օրեր: Միջին օրականի դեպքում էլ միջին ամսեկանը ոչ թե պետք է բաժանել 30.4-ի, այլ 25-ի: Այստեղ հարցը ուրիշ է, համաձայն օրենքի աշխատավարձի չափը չի կարող պակաս լինել մինիմալ աշխատավարձի չափից, որը 50 000 է, ուղղակի հետաքրքիր է` օրական քանի՞ ժամ է աշխատել աշխատողը:
Բարև Ձեզ, Իննա ջան, իսկ կասե՞ք` այդ ինչ նոր օրենքի մասին է խոսքը 2015թ-ին ընդունված, ըստ որի ֆիզ-ից ֆիզ գնալու համար հաշվարկում են ՀՀ նվազագույն աշխատավարձի 50 % չափով:
Իրավացի եք, Իննա ջան, շնորհակալություն սխալս ուղղելու համար: Անի ջան, ներողություն եմ խնդրում, ես հաշվարկներս կատարել եմ նոր օրենքի հիման վրա` հաշվի չառնելով, որ թերթիկը տրվել էր նախորդ տարվա դեկտեմբերին: