Բարև Ձեզ: 12 օր աշխատած աշխատողին անաշխատունակության նպաստ չի հաշվարկվում, նա պետք է առնվազն 1 ամիս աշխատի: Նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք եք ընդունում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:
Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին օրական աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը աշխատած օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

Նպաստներ հաշվարկելիս հիմք ենք ընդունում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգը: