Դանիելյան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ինձ օգնել։ Խնդրում եմ բացատրել՝ ինչպես հաշվել հուլիսի աշխատավարձը: Աշխատած ընդհանուր ժամերի քանակը 200 է, որից 88 ժամը գիշերային, դրույքաչափը՝ 88 312 դրամ, սոց. վճար չի հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն:
Այս տվյալները թերի են, կարևոր է, թե ի՞նչ աշխատանք է կամ հաստիք է, վարձատրությունը ժամավճարո՞վ է, թե՞ դրույքաչափով, հերթափոխով է՝ քանի ժամով:
Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Դուք չեք նշել հնգօրյա աշխատանքային շաբաթ է, թե՞ վեցօրյա: Դրանից կախված, կիմանանք ունենք արտաժամ, թե՝ ոչ։
Ի՞նչ աշխատանք է:
Ի՞նչ աշխատանք է։
Տվյալները թերի են: