Ներսես.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը 2014թ. մարտի 13-ից մինչև 24-ը չի ներկայացել աշխատանքի և ներկայացրել է անշախատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը: Ամսական աշխատավարձը 120 000 դրամ է:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Ներսես, տվյալ ամսվա համար աշխատավարձ հաշվարկելիս պետք է վճարել միայն ներկա օրերի համար` կախված, թե քանի օր է աշխատանքային շաբաթը, օրինակ, 120 000 բաժանած 5 օրյա-ի համար 21-ի և բազմապատկել բացակա օրերի թվով, կստացվի այն գումարը, որը պետք է պահվի, իսկ նպաստի համար պետք է հաշվարկել տվյալ ամսվան նախորդող 12 ամիսների եկամուտը տվյալ անձի գտնել միջին ամսեկան եկամուտը և կրկին բաժանելով ամսվա աշխատանքային օրերի թվին` բազմապատկել այն օրերի թվով, որի համար հաշվարկվում է նպաստ: Միայն պետք է հիշել, որ առաջին օրը չի վճարվում և մնացածն արդեն կախված օրերի քանակից վճարվում է գործատուի և բյուջեի հաշվին, հետո մնացած պահումներ արվում են սովորականի նման, բյուջեի միջոցներից եկամտային հարկ չի պահվում: