Ինչպե՞ս հաշվարկել վիճակագրական արժեքը

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

14. Ապրանքի վիճակագրական արժեք (ԱՄՆ-ի դոլար) սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի ձեռքբերման փաստացի գինը՝ հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը ԱՄՆ-ի դոլարով: Գնի վերահաշվարկը ԱՄՆ-ի դոլարով կատարվում է ապրանքի ստացման կամ առաքման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:
Վերցրեք ՀՀ սահմանը հատելու նախորդ օրվա փոխարժեքը, իսկ բեռնափոխադրման ծախսը բաշխելու համար, քանի որ դա ներքին հաշվառման համար է, կիրառեք կամ ըստ քաշի, կամ ըստ արժեքների կշիռների եղանակի:

Ալլա

Բեռնափոխադրման ծախսը բաշխվում է ըստ քաշերի։ Ապրանքի վիճակագրական արժեքը՝ ապրանքի ձեռք բերման փաստացի գինն է՝ հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը ԱՄՆ դոլարով: Գնի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով կատարվում է ապրանքի ստացման կամ առաքման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով: