Բարև ձեզ: ԱՁ-ով ներկայացվող 3 մեքենաներ պայմանագրով սպասարկում են այլ կազմակերպությանը, ինչպե՞ս հաշվարկել վերը նշված ծառայության եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:
Ես հասկանում եմ, որ ԱՁ-ին պատկանող 3 մեքենաները ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայություն են մատուցում այլ իրավաբանական անձի։ Դրա համար ԱՁ-ն ներկայացնում է հաշիվ վավերագիր (եթե ԱՁ-ն գործում է շրջանառության հարկի դաշտում) կատարված ծառայության համար, որի վերաբերյալ եռամսյակային հանձնում է շրջանառության հարկի հաշվարկ և վճարում է 5 տոկոս շրջանառության հարկ։ Բացի դրանից, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ, ապա տալիս է նաև եկամտային հարկ՝ աշխատողներին վճարված աշխատավարձի 23 տոկոսի չափով, չմոռանաք նաև սոց. վճարները և դրոշմանիշային վճարները։

Ուշադիր եղեք, եթե ուղևորափոխադրումներ են իրականացվում, պետ. տուրքով է հարկվում: Կարող եք զանգահարել 043003060: