Էրիկա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել, եթե շինարարության համար կազմվել է նախահաշիվ, որի մեջ նշված է օգտագործվող նյութերը և մեկ տողով այլ ծախսեր, ապա կատարվող աշխատանքի համար աշխատավարձի գումարը պետք է հաշվարկվի առանձին թե ոչ, օրինակ ըստ նախահաշվի տեղադրվելիք մեկ շքամուտքի լուսավորման լամպի համար նյութեր- 6.69, վերադիր ծախսեր-0.34, չնախատեսված ծախսեր-0.13, այս նախահաշվի հիման վրա ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը: Նախապես շատ շնորհակալություն:
Ամենաճիշտ մոտեցումը այն է, երբ Դուք ամեն կատարված աշխատանքի համար /տողի/ հաշվեք կոնկրետ ծախսված աշխատուժ:
Իհարկե դա շատ դժվար բան է, և հետևաբար կարող եք հետևյալ կերպ վարվել`
Եթե մի քանի շին. օբյեկտներ են`
1, ըստ ամեն մի շին. օբյեկտի հասույթի բաշխեք ԱՎՈՒՄ-ը
Եթե մեկ շին. օբյեկտ է և ամեն տողի համար ուզում եք առանձին աշխատավարձ ցույց տալ, նորից տեսակարար կշռով ԱՎՈՒՄ-ը բաշխեք ամեն տողի մեջ