Ջուլիետտա.
Հարգելիներս, հիմա աշխատում եմ ՍՊԸ-ում և գրանցված եմ նվազագույն աշխատավարձով: Այժմ հղի եմ, կծննդաբարեմ մոտավորապես հուլիսի 5-ին: Դեկրետ գնալու համար, ինչքան գիտեմ, աշխատողը կարող է նախածննդյան ու հետծննդյան գումարը ստանալ, եթե վերջին 6 ամիսն է աշխատել տվյալ տեղում: Հիմա միտում կա, որ ՍՊԸ-ի գործունեությունը դադարի, և ես տեղափոխվեմ այլ ՍՊԸ՝ նույն նվազագույն աշխատավարձով: Ինչպե՞ս կհաշվարկվի դեկրետը այդ դեպքում, կամ եթե չտեղափոխվեմ, և ՍՊԸ-ն դադարի գործել, կստանա՞մ արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդը:
Նախապես շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, հարգելի Ջուլիետտա:
Հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրվող մայրության նպաստը աշխատողին տրվում է՝ անկախ տվյալ կազմակերպությունում աշխատելու ստաժից: Նպաստը հաշվարկվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների համար աշխատողի ստացած եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Եթե տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա հաշվի է առնվում նաև այդ ամիսների ընթացքում այլ գործատուի վճարած եկամուտը:
Իսկ եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքը առաջանալու պահին Դուք աշխատանքային հարաբերությունների մեջ չլինեք որևէ գործատուի հետ, ապա մայրության նպաստ ստանալ չեք կարողանա:
Ջուլիետտա ջան, անկախ աշխատող լինելու հանգամանքից՝ Դուք ստանալու եք մայրության նպաստ: Եթե դեկրետ գնալուց առաջ աշխատող եք եղել, ապա նպաստը կվճարի գործատուն, եթե չեք աշխատել՝ մայրության նպաստը տրամադրվում է՝ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6.1 կետի: Ուղղակի Դուք ժամանակին պետք է փաստաթղթերը ներկայացնեք սոց. բաժին: Եթե հարցեր ունեք, գրեք inessa_26 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
Իննա ջան, չաշխատող անձանց մայրության նպաստ տալու վերաբերյալ Ձեր նշած դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի սկիզբը 2016 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո է, իսկ Ջուլիետտան արձակուրդի իրավունքը ձեռք է բերելու այս տարի: