Ինչպե՞ս կարելի է տարվա մեջ վերադառնալ միկրոձեռնարկության դաշտ: Քանի որ սխալի և ոչ տեղյակ լինելու հերևանքով չեմ ներկայացել 2021թ. միկրոյի հայտարարություն և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ: Փոքր բիզնեսի պարագայում, երբ չունես աշխատող, դժվար է շատ:
Միկրոյի դաշտ վերադառնալ չեք կարող, շրջհարկի դաշտ կարող եք:
Կխնդրեի մանրամասնեք՝ ինչպե՞ս է հնարավոր ԱԱՀ-ից անցումը շրջհարկին։
Ներկայացնում եք 216 ձև հաշվետվությունը:
Դարձեք շրջանառության հարկ վճարող, սա ևս ոչ բարդ դաշտ է, հեշտությամբ կարող եք վարել ձեր բիզնեսը:
Տարվա ընթացքում հետ անցում չեք կարող անել , մնաց մյուս տարվա սկզբին չմոռանաք հայտարարություն ներկայացնեք։
Ոչ, չեք կարող այս տարի միկրոյով կամ շրջհարկով աշխատել։ Հաջորդ տարվանից նոր կկարողանաք։
Կարող եք ԱՁ-ն հաշվառումից հանել, ուրիշ ԱՁ հաշվառել:
Ուրիշ ԱՁ բացեք 😉
Չեք կարող, պետք է սպասեք տարին փոխվի հաջորդ տարվա համար մինչը փետրվարի 20-ը միկրո համարվելու հայտարարություն ներկայացնեք, որ կարողանաք միկրո համակարգում աշխատել, եթե իհարկե հաջորդ տարի միկրոյի համակարգը գործի: Գործունեությունը դադարեցրեք, ուրիշ մեկի անունով ԱՁ կամ ՍՊԸ բացեք, 20օրյա ժամկետում միկրոյի հայտարարություն ներկայացրեք ու միկրոյով աշխատեք, բարդ բան չկա: