Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լուսինե․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատողը 01.09.2016թ-ից մինչև 08.02.2022թ. աշխատում էր մանկապարտեզում: 01.05.2021թ-31.05.2021թ գտնվում էր արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կատարել վերջնահաշվարկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե հնգօրյա աշխատանքային շաբաթ է, ապա իրեն հասնում է 20 աշխ օր արձակուրդ ամեն տարվա համար, այսինքն՝ 01.09.2016թ-ից մինչև 08.02.2022թ համար հասնում է 108,3 օր արձակուրդ, որից ըստ ձեզ օգտագործվել է 01.05.2021թ-31.05.2021թ, որը կազմում է 20 օր, այսինքն՝ ունի ստանալու 88,3 օրվա հասանելիք արձակուրդային օրերի վճար։

Tigran

Այդ արձակուրդի ամիսը պետք է միջինի հաշվարկին չի առնչվում։

Մարիաննա

Անհրաժեշտ է հաշվել՝ որքան արձակուրդ է կուտակել աշխատողը 01.09.2016-08.02.2022թթ. ընթացքում՝ հանելով օգտագործած արձակուրդի օրերը, այնուհետև հաշվարկել միջին ամսական աշխատավարձը՝ հաշվառման ենթակա 12 ամիսներում չներառելով 2021թ. մայիս ամիսը, և միջին օրական աշխատավարձը բազմապատկել չօգտագործված արձակուրդի օրերի թվով։