Աստղիկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Մի հետաքրքիր հարց եմ բերել։
Քաղաքացին, ով պատրաստվում է աշխատել անասնապահ, տառաճանաչ չէ, չգիտի գրել, կարդալ, ինչպե՞ս ծանոթացնել վերջինիս իր պայմանագրի հետ, ինչպե՞ս թույլ տալ որ վերջինս ստորագրի (ստորագրություն ունի), որ վավեր լինի։ Կանխավ շնորհակալություն
Խնդրում ասեք՝ տվյալ պարագայում ի՞նչ երաշխիքներ կան։
Բանավոր բացատրեք հիմնական կետերը, նաև որևէ հասկացող մեկին իր կողմից մասնակից դարձրեք այդ ամենին, եթե իրոք մտադիր եք, որ այդ մարդը աշխատի, ուրեմն այդ ամեն ջանքը պիտի թափեք: Ինքը մեղավոր չի, որ տառաճանաչ չի և այլն, իրենից վատթարները, որ կնոպկա սեղմող են դա ավելի վտանգավոր է, քան այս մարդը, որ կյանքի հանգամանքները նպաստավոր չեն եղել: Առաջին դեպքը չի:
Խորհուրդ կտայի կամ նոտարով դա անել , կամ այլ մարդու/ վկայի ներկայությամբ։