Araqsya.
Միկրոձեռնարկատիրության դաշտում գործելու համար հայտ ուղղարկելուց հետո ինչպե՞ս կարելի է իմանալ սուբյեկտը արդեն գտնվում է այդ դաշտում, թե՞ ոչ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Araqsya.
Միկրոձեռնարկատիրության դաշտում գործելու համար հայտ ուղղարկելուց հետո ինչպե՞ս կարելի է իմանալ սուբյեկտը արդեն գտնվում է այդ դաշտում, թե՞ ոչ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:
Հաշվետվությունների ծրագրում ներկայացված հայտի մասին ստացականը Ձեզ ապացույց:
https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf համակարգով մուտք եղեք, վերևի մասում ընտրել հաշվետվություններ, այնուհետև հանձնված հաշվետվություններ և ստուգել հաշվետվության առկայությունը:
Հանձնված հաշվետվությունում բացեք ստացականը:
Եթե էլեկտրոնային հաշվետվությունների Ձեր էջում ստացել եք ստացական` այն ցույց է տալիս Ձեր հայտարարությունը վավեր է, թե ոչ։
Կարինե ջան, ստացականում գրված է, որ հաշվետվությունը ընդունվել է ՊԵԿ-ի կողմից, և գրված է ՓԳՀ համար, բայց երբ Անձնական գրասենյակից մուտք եմ գործում Միկրոձեռնարկատիրության արտոնագիր դաշտը և լրացնում եմ այդ ՓԳՀ համարը, որոնելուց հետո գրվում է, որ արդյունքներ չկան։