Աելիտա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատության թերթիկը, մայրը մանկավարժ է:
Նախապես շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աելիտա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատության թերթիկը, մայրը մանկավարժ է:
Նախապես շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`
1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից.
2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից.
3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից.
4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:
2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:
Հաշվարկը կատարելու եք ընդհանուր կարգով:
Բարև Ձեզ: Հաշվարկման և վճարման կարգը նույնն է, ինչ աշխատողի հիվանդության դեպքում, վճարվում է առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Սակայն այս դեպքերում հաշվի է առնվում Մելինեի կողմից նշված՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը՝ վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը: