Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Տաթև.

Բարև ձեզ: Շնորհակալ եմ նման հարթակ ունենալու համար: Հարցս հետևյալն է. ի՞նչ մեխանիզմով է հաշվարկվում ֆիզ արձակուրդը, և եթե աշխատավարձը օրինակ՝ 105 000 է, ինչքա՞ն գումար կարող եմ ստանալ ֆիզ արձակուրդից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Շատ ծավալուն է հարցի պատասխանը, դրա համար պետք են լրացուցիչ տվյալներ, ամեն դեպքում խորհուրդ կտամ նայեք 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

Tigran

Հաշվարկի համար պետք է գրեիք՝ միջին աշխատավարձի չափը որքան է, ու ըստ կարգի կարելի է հաշվել:

Մարիաննա

Բարև Ձեզ, Տաթև։ Վերցնում են հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած բոլոր վճարները (կեղտոտ գումարների մասին է խոսքը)՝ աշխատավարձ, հավելավճար, հավելում, պարգևավճար (1/12 մասով), և բաժանում 12-ի՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար։ Ստացված թիվն էլ բաժանում են 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով։ Մայրության նպաստը հարկվում է եկամտային հարկով։ Եթե, օրինակ, Ձեր նշած աշխատավարձը կեղտոտ գումարն է, և այլ եկամուտ կամ այլ վճարներ չկան, ապա՝ 105000*12=1260000/12=105000/30.4=3454*140=483552, եկամտային հարկ՝ 106 381 դրամ, վճարման ենթակա գումարը՝ 377 171 դրամ։

Անահիտ

Նույնիսկ եթե 12 ամիս չի աշխատել, միևնույնն է պետք է բաժանել 12-ի: