Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը

Տիգրան.

Բարև ձեզ: Ես հերթապահող մասնագետ եմ, աշխատում եմ կամ 16 (17:00-09:00) կամ 24 ժամ: Աշխատանքիս մեկ ժամը 610 դրամ է: Կարո՞ղ եք հուշել՝ ինչպես է հաշվարկվում աշխատավարձը՝ հաշվի առնելով գիշերային ժամանակը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի՝ գիշերային աշխատաժամանակի դիմաց նախատեսված է հավելում 30 տոկոսի չափով, հետևաբար եթե 610 դրամի մեջ ներառված չէ 30 տոկոսը, ապա բացի 610 դրամից Ձեր հավելումը կկազմի 183 դրամ: Ներառված լինելու հարցը առկա է աշխատանքային պայմանագրում:

Տիգրան

Որոշ տեղեր 30 տոկոսի տեղը 150 տոկոս է գրված:

Անահիտ

Գիշերային աշխատանքը սահմանված է Աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածով՝

Աշխատանքը գիշերային ժամանակ

1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:

2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:

Վարձատրությունը կատարվում է համաձայն 184-րդ հոդվածի, այն է՝

Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի վարձատրությունը

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Նախ հարկավոր է ճշտել Ձեր աշխատանքային պայմանագրով ամրագրված մեկ ժամի արժեքը առանց հավելումների և քանի տոկոս հավելում է նախատեսված գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար: Ձեր դեպքում եթե մեկ ժամի արժեքը 610 դրամ է, ապա ամսվա ընթացքում Ձեր աշխատած ժամերի հանրագումարը բազմապատկեք 610 դրամով: Ձեր փաստացի աշխատած գիշերային ժամերը բազմապատկեք 183 դրամով (610 դրամի 30 տոկոսը, եթե պայմանագրով 30 տոկոս է սահմանված): Դա կլինի Ձեր ամսական աշխատավարձի չափը: